Հետևեք մեզ։

Սեգվեյներ, մոտոցիկլետներ, էլեկտրամոբիլներ. պարեկները ծառայություն են իրականացնում տեխնիկական նոր միջոցներով (տեսանյութ)

12:27, 26 մայիս 2023
Սեգվեյներ, մոտոցիկլետներ, էլեկտրամոբիլներ. պարեկները ծառայություն են իրականացնում տեխնիկական նոր միջոցներով (տեսանյութ)

Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։

 

Ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։

 

Դրան զուգահեռ պարեկները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովում են նաև մոտոցիկլետներով և էլեկտրամոբիլներով։ Հատկապես երթևեկության ծանրաբեռնվածության պայմաններում մոտոցիկլետների կիրառումը, շնորհիվ փոքր չափերի և հարմարավետության, լուծում է իրավիճակային խնդիրներ։