Մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Տարածքը պարեկները սահմանազատել են: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արծվաբերդի առողջության կենտրոնի հաշվեկշռում: Վիրավորներից 3-ը շտապօգնության վարորդն է, բժիշկն ու բուժքույրը, իսկ 4-րդը` «Nissan»-ի վարորդը: