Բավականին մեծ կտոր էր, պոկվեց և հարվածեց ինձ։ Մտածում էի՝ բալիկս չի փրկվի, բայց Աստծո ու հրաշք բժիշկների շնորհիվ ամեն ինչ լավ է: Այս մասին ասուլիսի ժամանակ պատմեց 23-ամյա ծննդկան Ռուզաննա Հարությունյանը, որը տուժել էր թիթեղից, որովայնի վնասվածքով, արյունահոսությամբ մայիսի 11-ին տեղափոխվել էր հիվանդանոց։
Թե ինչպես է տեղի ունեցել դեպքը Հարությունյանը պատմեց.
«Քամու ժամանակ դուրս եկա, որպեսզի երեխայիս տուն կանչեմ, որ չվնասվի: Բայց երեխայիս չհասա։ Քամին մեր տան տանիքից մի թիթեղ պոկեց, հարվածեց որովայնիս, սկսեց արյունահոսություն»:
Նա պատմեց, որ հարևանն արագ տեղափոխել է հիվանդանոց, և բժիշկներն արդեն ամեն ինչ արել են: