Սիրելի’ շրջանավարտներ, շնորհավորում եմ կյանքի նոր` ավելի հասուն և ավելի պատասխանատու փուլ մտնելու առթիվ: Վերջին զանգն, իրականում, ոչ այնքան ավարտ է խորհրդանշում, որքան` սկիզբ: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Այսօր ջերմ, հուզականությամբ լի օր է ձեր, ձեր ծնողների, մանկավարժների համար:
Վաղն, արդեն, դուք եք ձեր որոշումների տերն ու պատասխանատուն լինելու։ Եղեք համարձակ, գնացեք դեպի երազանքը և համոզված եղեք, ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կա գիտելիք ու աշխատասիրություն:
Դուք ոչ միայն մեր ապագան եք, ինչպես ընդունված է ասել, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան»,- գրել է Թանդիլյանը։