ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը։
«Աղի չարաշահմամբ պայմանավորված առողջական խնդիրներ`
- արյան բարձր ճնշում,
- սրտանոթային,
- երիկամային հիվանդություններ և այլն:
Պետք է փոխել սննդի մշակույթը և սովորությունները առողջական խնդիրներից խուսափելու համար`
- նախընտրե՛ք թարմ, չվերամշակված սննդամթերք,
- ընտրե՛ք աղի ցածր պարունակությամբ սնունդ,
- պատրաստելիս հնարավորինս նվազեցրե՛ք աղի օգտագործումը,
- աղի փոխարեն օգտագործե՛ք կանաչեղեն, համեմունքներ, կիտրոն,
-սահմանափակե՛ք պատրաստի սոուսների և արագ սննդի օգտագործումը»,- ասվում է հաղորդագրությունում։