Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 26-ին այցելել է Վրաստան վրացի գործընկերոջ՝ Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հասանովը կմասնակցի Վրաստանի Անկախության օրվան նվիրված զորահանդեսին՝ որպես պատվավոր հյուր։