Հետևեք մեզ։

Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանը Հռոմի պապին է նվիրել Տիրամոր պատկերով խճանկար

07:52, 15 մայիս 2025
Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանը Հռոմի պապին է նվիրել Տիրամոր պատկերով խճանկար

Երեկ առավոտյան, Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին տրված լսման ժամանակ, Հռոմի պապ Լևոն XIV-ը հանդիպել է նրանց առաջնորդների և ուխտավորների հետ։

Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոս XXI Մինասյանը Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ին նվիրել է Տիրամոր պատկերով խճանկար։

Բզոմարի Հայ կաթոլիկ պատրիարքական ինստիտուտի պատրիարքական փոխանորդ և վանքի վերատեսուչ Մաշտոց Զահթերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարգանքով խնդրել է Հռոմի պապի օրհնությունն ու աղոթքները ինստիտուտի անդամների համար։

«Մենք խնդրում ենք Ձերդ Սրբությանը Ձեր աղոթքներն ու օրհնությունները մեր ինստիտուտի բոլոր անդամների համար ամբողջ աշխարհում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները