Հետևեք մեզ։

Սուրբ Խոր Վիրապ վանքի վանահայրը նշանակվել է Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ

09:01, 15 մայիս 2025
Սուրբ Խոր Վիրապ վանքի վանահայրը նշանակվել է Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից:

Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ՝ ազատվելով Սուրբ Խոր Վիրապ վանքի վանահոր պարտականություններից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները