Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները

14:06, 26 մայիս 2023
Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները
Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
 
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր:
 
 
ԱԽ քարտուղարը Լ.Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները:
 
 
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: