Հետևեք մեզ։

44–օրյա պատերազմը կանխատեսելի էր 1991-ին կամ 1990-ին. Վահագն Խաչատուրյան

14:07, 26 մայիս 2023
44–օրյա պատերազմը կանխատեսելի էր 1991-ին կամ 1990-ին. Վահագն Խաչատուրյան

Այն ինչ տեղի ունեցավ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, դեռևս կանխատեսելի էր 1991-ին կամ 1990-ին, երբ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները լուծել պատերազմի միջոցով։ Շատ տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու է, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ: Ավելի հետշտ էր հանրությանը ներկայացնել, որ մենք հաղթել էինք։ Այս մասին Կատարի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

 

«20 և ավելի տարի բանակցային գործընթացի ժամանակ մենք չէինք ուզում առերեսվել ճշմարտության հետ, որ Ադրբեջանն այդ ողջ ժամանակահատվածում պատրաստվել է պատերազմի»,- ասել է նա և հավելել, որ այժմ Հայաստանը փորձում է իր անվտանգային հարցերը լուծել։