Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

14:10, 26 մայիս 2023
Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում

Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 27-28-ը, 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքում՝

Մայիսի 26-ին, 28-29-ի կեսօրից հետո, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է, 27-ին, 30-ի և 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։