Հետևեք մեզ։

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին վթարի հետևանքով տուժածներ կան

17:58, 15 մայիս 2025
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին վթարի հետևանքով տուժածներ կան

Մայիսի 15-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ  առկա է գազի արտահոսք:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ բախվել են «Opel» և «BMW»  մակնիշների ավտոմեքենաները, վերջինից առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք․ արգելափակված քաղաքացիներ չկան։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

 Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները