Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպման ժամկետները կախված կլինեն Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներից, - այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիո։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չափազանցված սպասումներ չունի բանակցություններից։ Ռուբիոն հավելել է, որ Միացյալ Նահանգները հույս ունի, որ Ռուսաստանը ուրբաթ օրը կհամաձայնի Ուկրաինայում «համապարփակ հրադադարի» հետ։