Հետևեք մեզ։

Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 43 մեքենա

15:31, 26 մայիս 2023
Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 43 մեքենա

Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:

 

«Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

 

Գերատեսչությունը կրկին հորդորում է՝ միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: