Ուկրաինայի «Նովոստի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան լքել է Թուրքիան և ուղևորվել Ալբանիա։
«Զելենսկին լքել է Թուրքիան։ Թուրքիա կատարած պաշտոնական այցն ավարտելուց հետո Վլադիմիր Զելենսկին ուղևորվել է Ալբանիա, որտեղ վաղը մեկնարկելու է Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը», - ասվում է լրատվամիջոցի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Զելենսկին Թուրքիայից մեկնել է Ալբանիա
19:23, 15 մայիս 2025