Հետևեք մեզ։

Հայտարարություն առ այն, որ բանակցային գործընթացը չի շարունակվելու, ևս չկա. Վլադիմիր Վարդանյանը` եռակողմ հանդիպմանը հայտարարություն չլինելու մասին

15:38, 26 մայիս 2023
Հայտարարություն առ այն, որ բանակցային գործընթացը չի շարունակվելու, ևս չկա. Վլադիմիր Վարդանյանը` եռակողմ հանդիպմանը հայտարարություն չլինելու մասին

ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին լրագրեղները հարցրին, թե ինչո՞ւ նոյեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ եռակողմ հանդիպմանը որևէ հայտարարություն չհետևեց:

 

«Մենք կարող ենք արձանագրել, որ տեղի է ունեցել հանդիպում, դրա շրջանակներում քննարկվել են որոշ հարցեր: Եվ հարցերի քննարկման և բովանդակության և ծավալների հետ կապված՝ գործ ունենք բավականին նուրբ մատերիայի հետ: Եվ այդ նուրբ մատերիան առնվազն մինչև բանակցային գործընթացների արդյունքում ծնված վերջնական արդյունքի ի հայտ գալը հրապարակելը որևիցե եղանակով չի օժանդակելու այդ բանակցային գործընթացի բարեհաջող ավարտին»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:

 

Նա նշեց, որ հանդիպումը տևել է որոշակի ժամանակահատված` քսան րոպե, և դրա արդյունքում չի եղել հայտարարություն, բայց որևիցե հայտարարություն առ այն, որ բանակցային գործընթացը չի շարունակվելու, ևս չկա: