Հետևեք մեզ։

Ավարտվել է ծեծի հետևանքով uպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

08:26, 16 մայիս 2025
Ավարտվել է ծեծի հետևանքով uպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք ՎՆ-ի առողջությանը պատճառել ենթեթև վնաս, իսկ ՄՆ-ի նկատմամբ կատարել ենֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբիանդամները ՄՆ-ին ապօրինաբար զրկել ենկյանքից և ՎՆ-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս։

 

ՀԲ-ի և ԳԱ-ի նկատմամբ հարուցվել էհանրային քրեական հետապնդում՝ Քրեականօրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդկետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) (2 դրվագ), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով(ֆիզիկական ներգործությունը), 155-րդ հոդվածի2-րդ մասի 8-րդ կետով (սպանությունը)։

 

Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

 

ՀԲ-ի և ԳԱ-ի վերաբերյալ քրեական վարույթըմեղադրական եզրակացությամբ ուղարկվել էհսկող դատախազին։

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները