Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը չի կարող մեկ վայրկյանում, մեկ օրվա մեջ ուժի մեջ ստորագրվել և մտնել ուժի մեջ. Վլադիմիր Վարդանյան

15:38, 26 մայիս 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը չի կարող մեկ վայրկյանում, մեկ օրվա մեջ ուժի մեջ ստորագրվել և մտնել ուժի մեջ. Վլադիմիր Վարդանյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը միջազգային պայմանագիր է, որը ստորագրվելուց առաջ պետք է անցնի ներպետական բոլոր ընթացակարգեր: Այս մասին հայտարարել է ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

 

Նա նշել է, որ մեկ վայրկյանում, մեկ օրվա մեջ փաստաթղթի ստորագրում և ուժի մեջ մտնել չի կարող լինել:

 

«Նախ պետք է կառավարությունը հավանություն տա դրա ստորագրմանը, Սահմանադրական դատարանը պետք է ստուգի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը, այն պետք է ներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը, այն պետք է վավերացվի, այնուհետև վավերագիրը պետք է ստորագրի Հայաստանի Հանրապետության նախագահը»,–ներկայացրեց Վարդանյանը և հավելեց՝ այս ամենը ենթադրում է, քանի որ սա սահմանադրական նորմի պահանջ է:

 

Նա նշեց, որ նույն ընթացակարգը չի անցել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, քանի որ այն ռազմական իրադրությանն էր վերաբերում և պետք է ուժի մեջ մտներ անմիջապես: