Ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում, սակայն տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա` նախագահներ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածություններ համաձայն` փոխվարչապետները հանդիպեն հաջորդ շաբաթ.
«Նրանք կհանդիպեն Մոսկվայում, և կհղկեն այն խնդիրները, որոնք կան։
Թե ինչպես լուծել դրանք, պետք է դեռ պայմանավորվել մանրամասների շուրջ»,-ասել է նա։