Հետևեք մեզ։

ՆԳ նախարարությունը վթարված ավտոբուսի մասին մանրամասներ է հայտնել

16:13, 16 մայիս 2025
ՆԳ նախարարությունը վթարված ավտոբուսի մասին մանրամասներ է հայտնել
Մայիսի 16-ին՝ ժամը 15:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։
 
Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։
 
Հանգամանքները պարզվում են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները