Հետևեք մեզ։

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկու նախկին պաշտոնյաները կալանավորվել են

19:40, 16 մայիս 2025
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկու նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում երեկ ձերբակալված Շենգավիթի թաղապետարանի նախկին պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին Hayastan.news-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

 

«Պաշտոնյաներին կաշառք տալու մեջ մեղադրվող քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկու նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ կալանքը»,–հայտնեցին ՀԿԿ–ից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները