Հետևեք մեզ։

Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել` վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը ստանալու համար. «Փաստ»

09:09, 17 մայիս 2025
Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել` վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը ստանալու համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Վերջինս ուղիղ եթերում անդրադարձել էր թեմային՝ հայտնելով իր համաձայնությունը։

 

Ավելի ուշ «Փաստի» լրագրողի տեսախցիկը ֆիքսել է Էդմոն Մարուքյանին ՀՀ վիզաների և անձնագրային վարչությունում։ Նա դիմում էր լրացնում վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը ստանալու համար։

 

Հիշեցնենք, որ Մարուքյանը նաև ուղիղ եթերում զանգահարել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպում առաջարկելով։ Գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն»։

 

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Վերլուծական