Հետևեք մեզ։

Տավուշում մեքենան 2 մ սահելով հայտնվել է ջրամբարի ափամերձ հատվածում

21:07, 17 մայիս 2025
Տավուշում մեքենան 2 մ սահելով հայտնվել է ջրամբարի ափամերձ հատվածում

Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և սահելով հայտնվել ջրամբարի ափամերձ հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պարանի օգնությամբ ֆիքսել և սահմանազատել տարածքը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել երթևեկելի հատված:

Վերլուծական

Ամենաընթերցվածները