Հետևեք մեզ։

Խարբերդում Tesla-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը

09:20, 18 մայիս 2025
Խարբերդում Tesla-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը

Մայիսի 17-ին՝ ժամը 21:13-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում Tesla մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Tesla մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել երկու քաղաքացի․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի միջոցով Tesla մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները