Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը պետք է լինի երկարատև խաղաղություն և ռուսախոս բնակիչների շահերի պաշտպանություն։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Ինչպես նշել է նա, Ռուսաստանը բավարար ուժ ունի Հատուկ գործողությունն ավարտելու համար անհրաժեշտ արդյունքով։
«Այս արդյունքը այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների ստեղծումը և ռուսական պետության անվտանգության ապահովումը», - ասել է ՌԴ ղեկավարը։