Հետևեք մեզ։

Խուսափեք միայնակ շրջելուց. արջի թարմ հետքեր են նկատվել «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում (լուսանկարներ)

16:34, 19 մայիս 2025
Խուսափեք միայնակ շրջելուց. արջի թարմ հետքեր են նկատվել «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում (լուսանկարներ)

Ուշադրություն․ արջի թարմ հետքեր՝ Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում.

«Հարգելի քաղաքացիներ,  «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր։

Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման, քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի, որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին։

Խնդրում ենք զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին՝

- Լինել առավել զգոն՝ հատկապես մուտք գործելիս անտառային կամ բարձրադիր տարածքներ,

-Չթողնել ընտանի կենդանիներին առանց հովիվի կամ վերահսկողության,

-Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին։

Արջերը սովորաբար խուսափում են մարդկանցից, սակայն նախազգուշությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են բոլորիս անվտանգության համար»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները