Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 16-ին արտագնա խաղում կմրցի Ուելսի հավաքականի հետ։ 3 օր անց՝ հունիսի 19-ին, Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում կընդունի Լատվիայի ընտրանուն։