Հետևեք մեզ։

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

09:06, 20 մայիս 2025
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այս մասին Hayastan.news-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,– հայտնեցին Կոմիտեից։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայությունում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները