Wildberries-ը սկսել է ապրանքների մատակարարում ԱՄԷ-ից, Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել է ընկերության ներկայության 10-րդ երկիրը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Wildberries-ի հիմնադիր, RVB-ի ղեկավար Տատյանա Կիմը։
«Ուրախ եմ հայտարարել ԱՄԷ-ից ապրանքների մատակարարման մեկնարկի մասին։ Այժմ Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես դարձել են մեր ներկայության 10-րդ երկիրը։ Մենք, մեր կողմից, ավտոմատացրել ենք մաքսային տուրքերի վճարման գործընթացը և արդեն ներդրել ենք հարթակի ֆունկցիոնալությունը», - ասել է նա։
Ներկայումս Wildberries & Russ միավորված ընկերությունը գործում է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և ԱՄԷ-ում. ապրանքները ներմուծվում են այդ երկրներից։