Մայիսի 15-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շիրվանզադեի փողոցի «Երազ» թաղամասում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ստացած «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, ձախ գագաթոսկորի կորտիկալ շերտի ներհրված գծային կոտրվածք» ախտորոշմամբ հարազատների կողմից «Էջմիածին» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 53-ամյա Աևադա Ս․-ն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը «Երազ» թաղամասում գլուխը բետոնին հարվածելու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է հետագա բուժումից, այնուհետև դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում «Երազ» բնակելի թաղամասի նորակառույց շինհրապարակում անհայտ հանգամանքներում ինչ-որ իր է ընկել Սևադա Ս․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
«Երազ» թաղամասի նորակառույց շինհրապարակում ինչ-որ իր ընկել է քաղաքացու գլխին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
12:15, 20 մայիս 2025