Հետևեք մեզ։

Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր. hիվանդ կենդանիները ենթարկվել են հարկադիր uպանդի. ՍԱՏՄ

16:23, 20 մայիս 2025
Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր. hիվանդ կենդանիները ենթարկվել են հարկադիր uպանդի. ՍԱՏՄ
Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
 
«Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները