Հետևեք մեզ։

Ալիևին տված խոստումից հետո Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է, որ դա չի նշանակում արցախցիների ցեղասպանություն՝ Արցախն իր գլխի ճարը կտեսնի. «Հրապարակ»

09:32, 27 մայիս 2023
Ալիևին տված խոստումից հետո Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է, որ դա չի նշանակում արցախցիների ցեղասպանություն՝ Արցախն իր գլխի ճարը կտեսնի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Ալիեւին տված խոստումից հետո Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է, որ դա չի նշանակում արցախցիների ցեղասպանություն՝ Արցախն իր գլխի ճարը կտեսնի։ Տարբեր ֆորմատներով փակ հանդիպումներին, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը խոսել է այն տարբերակների մասին, թե ինչ կարող է լինել Արցախի հետ, երբ ստորագրվի փաստաթուղթը։

 

Նա մի քանի տարբերակ է ներկայացրել՝ բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչը նշանակում է, որ Արցախը կունենա այնքան պետական լիազորություններ, որպեսզի սպառնալիք չներկայացնի Ադրբեջանի համար, այն է՝ բանակ չպետք է ունենա:

 

Եթե Ալիեւն անտեսի արցախցիների իրավունքներն ու չապահովի անվտանգությունը, կա 2-րդ տարբերակը՝ Արցախը կհայտարարի Ռուսաստանի կազմ մտնելու մասին: Իսկ վատագույն դեպքում՝ եթե արցախցիների գլխին ոչնչացման վտանգ կախվի, ապա իրենք կապահովեն նրանց տեղափոխումը Հայաստան»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։