Հետևեք մեզ։

Տաթև համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից․ «Ապրելու երկիր»

10:33, 27 մայիս 2023
Տաթև համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից․ «Ապրելու երկիր»
Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ընդդիմադիր ք՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։ Այս մասին հայտարարել է «Ապրելու երկիր»  կուսակցությունը։
 
 
«Մայիսի 18-ին տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության անդամների քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամներ զրկվել են մանդատներից։
 
 
«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործելաոճը, որի դրսևորումները երբեմն նկատվում են նաև մեր կողմից ղեկավարվող այլ համայնքներում։
 
 
Ընտրողների կողմից ստացած ցանկացած ձայն, այդ թվում ընդդիմադիր, պետք է ծառայի համայնքին և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունները համայնքների կառավարմանը նպաստում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև` համայնքի զարգացմանը։
 
 
Հույս ունենք, որ Տաթև համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու նոր անդամները, որոնք արդեն ստացել են իրենց մանդատները, պատասխանատվությամբ կվերաբերվեն ընտրողների քվեներին և արագ կներգրավվեն համայնքի աշխատանքներին»,- ասված է հայտարարության մեջ։