Հետևեք մեզ։

Արմավիրում «Hyundai» ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում

20:34, 21 մայիս 2025
Արմավիրում «Hyundai»   ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել  երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Մայիսի 21-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:06-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները