Հետևեք մեզ։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է 2 հայ զինծառայողի ձերբակալման մասին

12:00, 27 մայիս 2023
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է 2 հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

 

ՀՀ ՊՆ-ն վերոնշյալի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է։

 

«Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։