Հետևեք մեզ։

Սևան-Մարտունի-Գետափ անապարհին բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավոր

14:38, 22 մայիս 2025
Սևան-Մարտունի-Գետափ անապարհին բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

 

Օպերատիվ են գործել շտապօգության բժիշկների հերթապահ խմբերը, սակայն մինչ շտապօգնության ժամանումը պարեկները վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:

 

Մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան: 

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, սակայն տեղում պարզվել է, որ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներ, դեպքի վայր պետք է ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները:

 

Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները