Հետևեք մեզ։

Զոհված ըմբշամարտիկի հիշատակի միջոցառմանը մեկնողները վթարի են ենթարկվել․ կա զոհ և վիրավորներ. shamshyan.com

12:14, 27 մայիս 2023
Զոհված ըմբշամարտիկի հիշատակի միջոցառմանը մեկնողները վթարի են ենթարկվել․ կա զոհ և վիրավորներ. shamshyan.com

Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 7 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։

 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։
 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ