Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը հայտնել է «ձերբակալված» 2 հայ զինծառայողների անունները

12:16, 27 մայիս 2023
Ադրբեջանական կողմը հայտնել է «ձերբակալված» 2 հայ զինծառայողների անունները

ԱՀ գլխավոր դատախազությունը և պետական ​​սահմանային ծառայությունը համատեղ տեղեկատվություն են տարածել, որում ասվում է.

 

«Մայիսի 26-ին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Ադրբեջան-Հայաստան պետական ​​սահմանի Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղով անցնող հատվածում կանխվել է Ադրբեջանի պետական ​​սահմանի խախտում։

 

Այսպես, սահմանային անցակետում ծառայող ադրբեջանցի զինծառայողները բերման են ենթարկել ՀՀ զինված ուժերի 2 զինծառայողների։

 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ  ՀՀ զինծառայողներն են Հարութ Յուրիկի Հովակիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը։  

 

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության, ազգային թշնամանք հրահրելուն ուղղված գործողությունների և այլ հոդվածներով»։

 

Նշենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ