Հետևեք մեզ։

Սևանում զուգընկերը հարվածել է Ն․Ն․-ին, վերջինս ծծմբաթթվով uպանել է զուգընկերոջը

07:56, 23 մայիս 2025
Սևանում զուգընկերը հարվածել է Ն․Ն․-ին, վերջինս ծծմբաթթվով uպանել է զուգընկերոջը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ՆՆ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո ՆՆ-ն տարայով լի ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնինինչի արդյունքում վերջինս մահացել է։

ՆՆ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականիզուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված սպանությունը)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՆՆ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալորը բավարարվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները