Հետևեք մեզ։

Կորեացի ուղևորը, որն օդում բացել էր ինքնաթիռի դուռը, հայտնել է, թե որն է եղել իր նպատակը

12:35, 27 մայիս 2023
Կորեացի ուղևորը, որն օդում բացել էր ինքնաթիռի դուռը, հայտնել է, թե որն է եղել իր նպատակը

Asiana Airlines-ի կորեացի ուղևորը նախօրեին Հարավային Կորեայի Դեգու քաղաքում վայրէջք կատարելուց րոպեներ առաջ բացել էր ինքնաթիռի դուռը, երբ այն գտնվում էր 213 մ բարձրության վրա։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդը բացատրել է, թե ինչու է նման քայլի դիմել։

 

Տղամարդու կողմից ոստիկանությանը հայտնած տվյալների համաձայն՝ ինքը «ցանկացել է արագ դուրս գալ ինքնաթիռից»։

 

Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարության պաշտոնյան հայտնել է, որ երկրի մակրեևույթին մոտ մակարդակներում հնարավոր է բացել վթարային ելքերը, քանի որ այդ ժամանակ ինքնաթիռի ներսի և դրսի ճնշման մակարդակները այդքան շատ տարբեր չեն։

 

Տղամարդու այդ քայլի հետևանքով ինը ուղևուր տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստացել, իսկ ուղևորը կենթարկվի քրեական պատասխանատվության։