Հետևեք մեզ։

Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ տարածքներ

11:08, 23 մայիս 2025
Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ տարածքներ
Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ՝ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:
 
Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները