Հետևեք մեզ։

ВИА Гра խումբը փակվում է. թողարկվել է վերջին ստեղծագործությունը

15:49, 23 մայիս 2025
ВИА Гра խումբը փակվում է. թողարկվել է վերջին ստեղծագործությունը

ВИА Гра խումբը թողարկել է իր վերջին ստեղծագործությունը՝ «Գալիլեո» վերնագրով։ Նախագիծը փակվում է 25 տարվա աշխատանքից հետո, իր Instagram-ում հայտարարել է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն:

 

«Սա ВИА Гра խմբի վերջին երգն է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր 25 տարի աշխատել են ինձ հետ այս նախագծում», - գրել է պրոդյուսերը։

 

Նա նաև նշեց, որ խմբի բոլոր երգերը լի էին «սիրով, հավատքով և հույսով»։ «Դա հրաշալի ժամանակ էր, որի նկատմամբ ես, այնուամենայնիվ, կարոտ չունեմ։ Այս ամբողջ պատմությունից գլխավորը և լավագույնը, որ եղել է և կմնա, երգերն են։ Հուսով եմ՝ դրանք կլսվեն դեռ երկար տարիներ», - եզրափակել է կոմպոզիտորը։

«Գալիլեո» ստեղծագործությունը թողարկվել է մայիսի 23-ին: Խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Մելաձեն է, երգը կատարել են ներկայիս կազմի մենակատարներ Սոֆիա Տարասովան և Ուլյանա Սինեցկայան:

 

Վերլուծական