Հետևեք մեզ։

«Mercedes-Benz»-ը 10մ դուրս է եկել ճանապարհից և հայտնվել «VAZ-2107» մեքենայի վրա. մաhացողը վարորդն է

15:27, 23 մայիս 2025
«Mercedes-Benz»-ը 10մ դուրս է եկել ճանապարհից և հայտնվել  «VAZ-2107» մեքենայի վրա. մաhացողը վարորդն է

Մայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել կայանած «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վրա:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

 

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները