Հետևեք մեզ։

Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում. «Bagi» կվադրոցիկլը կողաշրջվել է. կա 2 զnհ, 2 վիրավոր

11:37, 24 մայիս 2025
Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում. «Bagi» կվադրոցիկլը կողաշրջվել է. կա 2 զnհ, 2 վիրավոր

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:

 

Shamshyan.com-ը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները