Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների նրանք երեկ տոնել են իրենց վերջին զանգը։
4 ընկերներով նրանք գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվարդրոցիկլ են վարձակալել, որից հետո տեղի է ունեցել վթարը։ Ըստ ArmLur.am-ի աղբյուր փոխացմամբ վթարի ենթարկվածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են։