Հետևեք մեզ։

ՀՀ ՊՆ-ն ևս հայտնում է երկու զինծառայողի անունները, նրանցից մեկը պայմանագրային զինծառայող է

13:46, 27 մայիս 2023
ՀՀ ՊՆ-ն ևս հայտնում է երկու զինծառայողի անունները, նրանցից մեկը պայմանագրային զինծառայող է
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:
Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։
Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտնում է, որ նրանք ձերբակալվել են։
 
Hayastan.news-ի տեղեկություններով` նրանցից առաջինը պայմանագրային զինծառայող է, երկրորդը` ժամկետային: