Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան Վրաստանում կայացած համերգի ժամանակ Ռուսաստանի դաշնության պղծմանը։ Այս մասին մայիսի 25-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր երկրի իրավապահ մարմինները այս անպատշաճ արարքին կտան համապատասխան գնահատական», - գրել է նա իր Telegram ալիքում։
Ավելի վաղ վրացի երգիչ Էրեկլե Գեցաձեն պղծել էր Ռուսաստանի դրոշը Թբիլիսիի բացօթյա փառատոնում։ Միջադեպի տեսագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է, թե ինչպես է երաժիշտը բեմ նետում ռուսական եռագույնը, որից հետո վերցնում այն, դնում պայուսակի մեջ և ձևացնում, թե իր բնական կարիքներն է հոգում։
Տեսանյութը՝ Telegram-ում։