Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Մոսկվա թռչող մեկ անօդաչու թռչող սարք, հայտնել է այդ երկրի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ-ը խփել է Մոսկվայի վրա հարձակված անօդաչու թռչող սարքը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են ընկած բեկորների տեղում», - գրել է նա իր Telegram ալիքում։
Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր ևս երկու անօդաչու թռչող սարք խոցելու մասին։