Այս գիշեր Նոր Արեշ 9-րդ փողոցում կրակոցներ են հնչել. ինչի հետեւանքով 1 անձ մարմնական վնասվածք է ստացել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Արեշ 9-րդ փողոցի բնակիչ 47-ամյա Հայկուհի Ե.-ն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկի մոտ բարձրաձայն զրուցելու համար վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչ անչափահաս տղայի և նշված հասցեի մոտ հավաքված թվով 5 անծանոթ երիտասարդների միջև։
Վիճաբանությանը միջամտել են անչափահասի հարազատներ՝ նույն փողոցի բնակիչներ 54-ամյա Արթուր Ե.-ն, հիվանդանոց տեղափոխված Հայկուհի Ե.-ն և 22-ամյա Սեյրան Ե.-ն։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ հակառակ կողմի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, ապա դիմել են փախուստի։ Իսկ Հայկուհի Ե.-ն տեղափոխվել է հիվանդանոց։