«Ազնավուր» հիմնադրամը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդանյանին ուղղված շնորհավորանք՝ նրա ծննդյան օրվա առթիվ, Նիկոլա և Քրիստինա Ազնավուրների անունից։
«Թանկագի՛ն Ռուբեն,
Այս առանձնահատուկ օրը մենք ուզում ենք օգտվել առիթից՝ Ձեզ ասելու, թե որքան թանկ եք մեզ համար ոչ միայն որպես ընկեր, այլև որպես մարդ, ում նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին անջնջելի հետք է թողել մեր երկրի նորագույն պատմության մեջ։
Մենք վաղուց հիանում ենք Ձեր ուժով, տեսլականի հստակությամբ և գալիք սերունդների համար ավելի լավ ապագա կառուցելու ձգտումով։ Դուք երբեք չեք վախեցել համարձակ քայլեր անել, անհարմար ճշմարտություններ արտահայտել կամ ծանր պատասխանատվություն ստանձնել՝ միշտ առաջնորդվելով հայրենիքի հանդեպ խորը սիրով և պարտքի զգացումով։
Այսօր, երբ դուք ապրում եք ձեր կյանքի ամենադժվար փուլերից մեկը, մեր մտքերը, առավել քան երբևէ, Ձեզ և Ձեր ընտանիքի հետ են։
Հուսով ենք, որ այս ծննդյան օրը, նույնիսկ այսպիսի հանգամանքներում, Ձեզ ջերմության պահեր կպարգևի՝ հիշեցում այն մասին, որ Դուք մենակ չեք, և որ Ձեր քաջությունը շարունակում է ոգեշնչել մեզանից շատերին։ Մենք հույս ունենք, որ կգա այն օրը, երբ կկարողանանք կրկին հանդիպել Ձեզ ազատության մեջ և միասին շարունակել այն գործը, որին այդքան խորապես հավատում ենք։
Սիրով և զորակցությամբ՝
Նիկոլա և Քրիստինա», - ասվում է ուղերձում։